չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահին «Ազատագրական շարժումը» քայլերթ է իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով. ինչ են նրանք պահանջում

Այս պահին «Ազատագրական շարժումը» քայլերթ է իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով. ինչ են նրանք պահանջում

Հանրապետության հրապարակում հանրահավաք իրականացրած ՛՛Ազատագրական շարժումը՛՛ այս պահին քայլերթ է իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին անտարբեր չլինել ստեղծված իրավիճակում եւ միանալ իրենց նախաձեռնած շարժմանը:

Շարժման մասնացիցները նշում են, որ իշխանությունից ունեն հետևյալ պահանջները՝

1. Կանխել սահմանազատման ու սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

2. Թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել,

3. Պահանջում են, որ ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը եւ պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Նրանք նշում են, որ քայլերթից հետո կրկին վերադառնալու են Հանրապետության հրապարակ, քանի որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել էին ժամը 20:00-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիս տալու փոխարեն իջնել Հանրապետության հրապարակ ու այդտեղ պատասխանել հանրությանը հուզող հարցերին:

Շարժման հաջորդ հանրահավաքը կկայանալու է վաղը, ժամը 18:30-ին, կրկին Հանրապետության հրապարակում:

  • Կիսվել: