Որևէ շարժման չեմ միանալու. Քերոբյան
Որևէ շարժման չեմ միանալու, ու իմ աշխատանքը լինելու է իմ սեփական նախաձեռնությունները բիզնես դաշտում: Այս մասին factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
՛՛Առաջիկայում ավելի մեծ ուշադրություն եմ դարձնելու բիզնեսին։ Վերջին 3,5 տարին նվիրված եմ եղել նախարարի աշխատանքին, ու իմ ընտանիքը շատ է տուժել դրանից։
Առաջիկայում պլանավորում եմ վերականգնել այն վնասը, որն իմ ընտանիքը կրել է։ Որևէ շարժման չեմ միանալու, ու իմ աշխատանքը լինելու է իմ սեփական նախաձեռնությունները բիզնես դաշտում՛՛,-նշել է նա: