շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը

Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը

Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով հունվարի 1-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի հանգամանքները։

Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի և հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց քաղաքապետը։

  • Կիսվել: