ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այլևս ոչ մի կասկած չկա, որ տարածաշրջանում տեղի են ունենալու կտրուկ զարգացումներ․ Հայկ Դեմոյան

Այլևս ոչ մի կասկած չկա, որ տարածաշրջանում տեղի են ունենալու կտրուկ զարգացումներ․ Հայկ Դեմոյան

Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն, պատ­մա­բան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

"Այլևս ոչ մի կասկած չկա, որ տարածաշրջանում տեղի են ունենալու կտրուկ զարգացումներ, որոնց մասին պարբերաբար զգուշացումներ են հնչեցվում մասնագետների ու վերլուծաբանների կողմից։ Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ քաղպաշտպանության կազմակերպման, շենք առ շենք ապաստարանների կազմակերպման ու արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու կարևոր տեղեկատվությունն ու համալիր աշխատանքներն այս ուղղությամբ պետք է տարվեն ՆԱԽՕՐՈՔ, մինչ տեղի կունենան այդ զարգացումները։
 
Այդ աշխատանքները պետք է տարվեն օրնիբուն, այլ ոչ թե սահմանափակվեն A4 ֆորմատի թղթի վրա մատուցվող տեղեկատվությամբ, որոնք պատերազմի ժամանակ հայտնվեցին շենքերի մուտքերի վրա։
 
Սա չեմ գրում խուճապ տարածելու համար, սակայն եթե անգամ մենք կողմնակի դիտողի դերում ենք հայտնվելու, ապա կրկնակի ապահովագրվելը բոլոր սցենարների դեպքում, ոչ թե չէր խանգարի, այլև դառնում է պարտադիր պայման։ Սովորական քաղաքացին պետք է կողմնորոշվի ու տեղեկացված լինի սպասվելիք զարգացումների և իր քայլերի մասին․․․
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ"

  • Կիսվել: