ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք

Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 12:25-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք:

 

  • Կիսվել: