հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «KAMAZ»-ն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Toyota»-ն. կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «KAMAZ»-ն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Toyota»-ն. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 14-ին, ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Օհանովն ու Շողիկ Կիրակոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկնաության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչության կայազորային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota» -ն հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող է, ում Ռազմական ոստիկանությունից տեղափոխում էին դատարան, սակայն վթարից հետո նրան տեղափոխում են «Կանազի» հոսպիտալ:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ դիմում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի նշված հատվածում վերականգնեն «սվետաֆորների» տեղադրումը, քանի որ խորհրդային տարիներին այս խաչմերուկն ունեցել է «սվետաֆոր», սակայն չգիտես ում խելքին փչել է, որ պետք է հանվի ու հանել են, ինչից հետո ինչպես նշում  էին հավաքվածները, ճանապարհատրանսպորտային պատահարները նշված խաչմերուկում շատացել են, գրեթե ամեն շաբաթ 5-10 վթար է տեղի ունենում, միակ սփոփանքը այն է, որ զոհեր չեն լինում:

Միան խնդորւմ էին պատասխանատուներին, որպեսզի լուսակիրների հարցը լուծեն, հակառակ դեպքում վթարները չեն պակասի:

  • Կիսվել: