երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mazda-ն ու Iveco Trakker-ը. կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mazda-ն ու Iveco Trakker-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 22-ին,  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արմեն Խ.-ի վարած Mazda ակնիշի  և Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Մուրադ Ա.-ի վարած Iveco Trakker մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Մ. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:  Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: