երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. Նոր Կյանք գյուղում Hyundai-ը բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին. կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում. Նոր Կյանք գյուղում Hyundai-ը բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հրայր Տ.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքնեյավ Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը ապա ծառին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրայր Տ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գայանե Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: