երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտոներկրողները չեն հասցրել հայտարարագրել իրենց մեքենաները. բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի մոտ

Ավտոներկրողները չեն հասցրել հայտարարագրել իրենց մեքենաները. բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի մոտ

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի դիմաց էին հավաքվել ավտոմեքենաների ներկրողներ, որոնք բողոքում էին ավտոմաքսատան բրոքերների քանակից, որի հետևանքով չեն հասցրել հայտարարագրեր կազմել ժամանակին և իրենց մեքենաների մաքսազերծումը կատարվելու է մաքսազերծման նոր հաշվարկով:

Մինչ այդ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Անանյանը նշել էր, որ 2020-ի հունվարին Հայաստան կներկրվի 4700 ավտոմեքենա՝ հիշեցնելով, որ դրանք նախապես հայտարարագրված այն ավտոմեքենաներն են, որոնք 2019-ի դեկտեմբերին գտնվում էին Հայաստան ճանապարհին ու պետք է Հայաստան հասնեն դեկտեմբերի 31-ից ուշ։

Ինչ վերաբերում է 2019-ին Հայաստանի սահմանին հասած ավտոմեքենաներին, Դավիթ Անանյանը հայտնել է, որ շնորհիվ 24-ժամյա մաքսազերծման ռեժիմի սահմանման՝ դրանք մաքսազերծվել են մինչև դեկտեմբերի 31-ի օրվա ավարտը։

  • Կիսվել: