ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը. Ղալիբաֆը հաստատում է
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը: Այս տեղեկությունը հաստատել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա, մասնավորապես, նշել է, «Ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանն ավելի քան 40 մլն բարել նավթ է արտահանել»:
Ղալիբաֆը հավելել է, որ դա դիվանագիտության և մարտի դաշտում տարած հաղթանակի արդյունքն է։



