երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում

Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում

Գյումրիում վեց  տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական  գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ժառանգները՝  Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը։

Ավետիսյանների դուստրերը կայացված դատավճիռը համարում են ոչ հավաստի: «Ես ուզում եմ գործը վերաբացել: Ուղղակի հնարավորություն չունեմ Եվրոպա գնալու և Եվրադատարան հասնելու: Մենք համոզված չենք, թե արդյոք գործը Եվրադատարանում է: Փաստաբաններն ասում են՝ հասել է: Դե, թող մի թուղթ ցույց տան, տեսնենք՝ ո՞ր վարույթում է գործը: Չկա նման բան»,-ասաց Լուսինե  Ավետիսյանը:  Ժառանգները բարերարներից էլ խնդրում են վերանորոգել հայրական տունը: «Ֆինանսական հնարավորություն ունենայինք, մենք կանեինք, բայց ես իմ ապրած տունը չեմ կարող նորոգեմ, 3 երեխա ունեմ, հազիվ եմ նրանց պահում, ես կարո՞ղ եմ այս տունը նորոգել, որ մեր երեխեքի ձեռքը բռնած կարողանանք մտնել մեր հայրական տուն»,-ավելացրին ժառանգները։

  • Կիսվել: