երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ավանեսյանն այցելել է Ստեփանավանի բժշկական կենտրոն

Ավանեսյանն այցելել է Ստեփանավանի բժշկական կենտրոն

Նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։
 
Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։
 
Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել
այստեղ բուժում ստացող պացիենտների հետ, լսել բուժաշխատողների բարձրացրած հարցերը:

  • Կիսվել: