շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ավան թաղամասում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն. վերջինս  կողաշրջվել է՝ փակելով ճանապարհը

Ավան թաղամասում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն. վերջինս կողաշրջվել է՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում բախվել են 37-ամյա Իշխան Հակոբյանի վարած «Toyota Corolla» մակնիշի և 48–ամյա Համլետ Ներսիսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Honda»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Honda»-ի վարորդը, ով չթույլատրված հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Toyota»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

  • Կիսվել: