ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աճանան գյուղի մոտակայքում այրվել է 10 հա բուսածածկ տարածք

Աճանան գյուղի մոտակայքում այրվել է 10 հա բուսածածկ տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 7-ին, ժամը 16։37-ին ահազանգ է ստացել, որ Աճանան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։22-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

  • Կիսվել: