կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աշխատանքի թույլտվության հարթակում կատարվել են տեխնիկական կարգաբերումներ

Աշխատանքի թույլտվության հարթակում կատարվել են տեխնիկական կարգաբերումներ

Oտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտոնային հարթակում կատարվել են մի շարք տեխնիկական կարգաբերումներ։
 
Մասնավորապես, օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն, որը Հարթակի միջոցով աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ է ներկայացնում, այսուհետ հնարավորություն կունենա աշխատանքի նկարագիրը ներկայացնելիս զուգահեռաբար լրացնել նաև օտարերկրացի թեկնածուի անձնական տվյալները։
 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համապատասխան գործառույթի իրականացումից հետ հնարավոր կլինի, ըստ անհրաժեշտության, լրացնել օտարերկրացու մասնագիտական կրթության ու որակավորման վերաբերյալ տվյալները աշխատանքային պայմանագիրը կամ դրա վերաբերյալ պարտավորագիրը և դիմումին կցել պետական տուրքի վճարման կտրոնը։
 
Տեխնիկական կարգաբերումները կատարվել են ինչպես հաշվի առնելով գործատուների կարծիքները, այնպես էլ այն հանգամանքը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հարթակում իր լիազորոթյունների իրականացման 15 աշխատանքային օրերի ընթացքում որոշ օտարերկրացի օգտատերերի վիզայի ժամկետը սպառվում է և առաջանում են ՀՀ-ում բնակության օրինականացման հետ կապված խնդիրներ։
 
Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ կատարված փոփոխությունների արդյունքում նմանօրինակ դեպքերը հնարավորինս կբացառվեն։

  • Կիսվել: