հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության բազմակողմ հուշագիր` բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներուժը ծառայեցնելու խորհրդարանի վերահսկողական գործառույթների ամբողջական իրականացմանը: Նշվել է նաեւ, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալու այնպիսի գիտական ներուժ, ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հուշագիրը ստորագրած կառույցների հետ համագործակցությունը:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը հակիրճ ներկայացրել է հուշագրի ստեղծման եւ գործունեության մասին տեղեկատվություն, անդրադարձել որոշակի խնդիրների: Նա ընդգծել է մշտական հանձնաժողովի հետ գործակցության կարեւորությունը:

Բազմակողմ հանդիպմանը քննարկվել են հուշագրից բխող աշխատանքային մոտեցումները: Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային մի շարք հարցերի:

Նշվել է, որ նմանօրինակ աշխատանքային հանդիպումները լինելու են շարունակական:

  • Կիսվել: