հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը հյուրընկալվել է ՀՀ ԿԲ-ում

Աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը հյուրընկալվել է ՀՀ ԿԲ-ում

2022 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Օգանեսոն (Og)» քիմիական տարրին նվիրված արծաթե հուշադրամը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ-ից, հուշադրամի` շրջանառության մեջ դնելու ամսաթիվն ընտրվել է Յուրի Հովհաննիսյանի ծննդյան օրը, ում անունով է անվանակոչվել Մենդելեևի պարբերական աղյուսակի «Օգանեսոն (Og)» արհեստական ռադիոակտիվ տարրը:

Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ նախագահի տեղակալները, ԿԲ խորհրդի անդամները Կենտրոնական բանկում հյուրընկալեցին Յուրի Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին աշխարհահռչակ գիտնականին ծննդյան կապակցությամբ, երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղեցին նրան՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում:

Յուրի Հովհաննիսյանը Դուբնայի (ՌԴ) Գ. Ն. Ֆլյորովի անվան ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է: Նրա անմիջական ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են գերծանր քիմիական տարրերի ուսումնասիրման բազմաթիվ գիտափորձեր և 8 նոր ատոմային տարրերի հայտնագործություն:​

 

  • Կիսվել: