երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արժանին եմ մատուցում այն հայերին, որոնք պայքարում են իրենց քաղաքակրթության և հանուն Արցախում իրենց երեխաների ապագայի․ Վալերի Բուայե

Արժանին եմ մատուցում այն հայերին, որոնք պայքարում են իրենց քաղաքակրթության և հանուն Արցախում իրենց երեխաների ապագայի․ Վալերի Բուայե

Կանանց միջազգային օրվա առիթով գրառում է կատարել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
 
«Այսօր՝ մարտի 8-ին, հանուն  կանանց իրավունքների, ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել  պաշտպանության հարցում, պետք է արժանին մատուցել դիմադրությանը․
 
Բռնությունների զոհ դարձած այն ֆրանսիացիներին, որոնք քաջություն ունեն խոսել և քննադատել․
 
Այն հայերին, որոնք պայքարում են իրենց քաղաքակրթության  և հանուն Արցախում իրենց երեխաների ապագայի․ Այն ուկրաինացիներին, որոնք  շարունակում են դիմադրել և ապրում են ազատ Ուկրաինայում։
 
Այն կանանց, որոնք ապրում են արմատական իսլամիզմի պայմաններում։ Նրանք շղարշ չկրելու համար ամեն օր իրենց կյանքն են վտանգի ենթարկում։ Այս մարտի 8-ին ես արժանին եմ մատուցում ձեր քաջությանը»,- ֆեյսբուքայն էջում գրել է Վալերի Բուայեն։
 
2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ։ Այն հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։
 
 
 

  • Կիսվել: