շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին. Կոլոննա

ՄԱԿ ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին. Կոլոննա

ՄԱԿ անվտանգության խորհրդի շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին: Այս մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ԼՂ-ից ավելի քան 100 000 հայերի ելքը: Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել է նա:

  • Կիսվել: