կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արունդ կթափե՛մ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտենա՛մ․ Երևանի կենտրոնում իրավիճակը լարված է (Տեսանյութ)

Արունդ կթափե՛մ, դրոշի մոտ ոչ մեկիդ չտենա՛մ․ Երևանի կենտրոնում իրավիճակը լարված է (Տեսանյութ)

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները կանխել են հերթական միջադեպը, երբ Ազգային ժողովրդավարական բևեռի կողմնակիցները ցանկացել են պղծել այնտեղ տեղադրված Արցախի դրոշը: Տեղում հավաքված երիտասարդները նետվել են այդ ուղղությամբ՝ այդ քայլը թույլ չտալու համար, որի հետևանքով իրավիճակը մի պահ թեժացել է:

Նշենք նաեւ, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով կարմիր բերետավորներ կան։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր համահայկական» շարժման անդամները երեկ՝ վաղ առավոտյան տեղադրված դրոշը ներկել էին։ Ըստ շարժման հաղորդագրության՝ նրանք այդպիսով հեռացրել են Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։ Դրան ի պատասխան ընդդիմադիրները ակցիա էին իրականացրել եւ նոր դրոշ տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։

Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը Դատախազությունն  արձանագրել է։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։

  • Կիսվել: