երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արտերկրում ապրող և աշխատող լիճքեցիները Արցախի համար հիմնադրամին են փոխանցել 50 հազար դոլար

Արտերկրում ապրող և աշխատող լիճքեցիները Արցախի համար հիմնադրամին են փոխանցել 50 հազար դոլար

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն:

Լիճքի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտերկրում ապրող և աշխատող լիճքեցիները Հայաստան Համահայկական հիմնադրամին են փոխանցել շուրջ 50 հազար դոլար: Նույն հիմնադրամին 341 հազար դրամ փոխանցվել է համայնքապետարանի, 10 հազար դոլար՝ համայնքի բնակիչ Գոհար Ավետիսյանի կողմից:

Նա միաժամանակ 100 հազար ռուբլի է տրամադրել համայնքին՝ առաջնագծին սննդի կամ այլ անհրաժեշտ իրերի տեսքով աջակցություն ցուցաբերելու համար: Բացի այդ, համայնքի բնակիչները առաջնագծի կարիքների համար հատկացրել են 1800 դոլար, 380 հազար ռուբլի, 1 միլիոն 500 հազար դրամ: 235 հազար դրամ էլ հավաքվել է համայնքի դպրոցահասակ երեխաների կողմից:

Աջակցությունն առաջնագծին շարունակվում է:

  • Կիսվել: