երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Արտենիում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․ վերջինում հրդեհ է բռնկվել․ կա 3 վիրավոր

Արտենիում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․ վերջինում հրդեհ է բռնկվել․ կա 3 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի՝ Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, ևս մեկը՝ «Թալին» ԲԿ։

Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել, որը մարել են օգնության հասած քաղաքացիները։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: