շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտաշատում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցա է անցկացվել

Արտաշատում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցա է անցկացվել

Այսօր Արտաշատում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով ուղեվարձի գնի բարձրացումից:

Նրանք նշեցին, որ ուղեվարձի գինը բարձրացել է, սակայն գնի դիմաց ընկերությունը որակ չի ապահովում, ուստի իրենք դիմելու են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին:

Ակցիայի մասնակիցներն ասացին նաև, որ Արտաշատ-Երևան երթուղու ուղեվարձը 250-ից դարձել է 300 դրամ, սակայն համապատասխան որակ չի ապահովվում, չկա ջեռուցում, աթոռները ջարդված են, մեքենաները մնում են ճանապարհին և այլն:

Ի դեպ՝ նրանք ասացին, որ թանկացել է նաև Արարատ-Երևան երթուղու գինը՝ 400-ից դառնալով 500 դրամ:

  • Կիսվել: