չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. կա 2 վիրավոր

Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. կա 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Տիգրան Իսկանդարյանը ու պարեկ Դրաստամատ Սամվելյանը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Պոլիս Արսենյանն ու 38-ամյա Արմեն Կարապետյանը «վերին և ստորին վերջույթների այրվածքներ 2-րդ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի ռ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։

  • Կիսվել: