երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արտաշատում հրդեհ է բռնկվել «Dodge» ավտոմեքենայում. կան վիրավորներ. Մեքենան դարձել է ոչ շահագործելի

Արտաշատում հրդեհ է բռնկվել «Dodge» ավտոմեքենայում. կան վիրավորներ. Մեքենան դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում` «Արտֆուդ» գործարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Հրդեհի հետևանքով 2 հոգի այրվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: