ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում:

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: 

  • Կիսվել: