ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Մի խումբ զինված անձինք 2016 թվականի հուլիսի 17-ին ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին և պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ։

Հուլիսի 17-ին՝ դեպքերի տասնամյա տարելիցին, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը  և  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի  վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

՛՛Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին՛՛,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

 

 

  • Կիսվել: