ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին սպանելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին սպանելու մասին

Իսրայելական բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։ Այս մասին ասված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aljazeera-ն։

Նշվում է, որ Անաս Մահմուդ Ահմադ Համդանը սպանվել է հինգշաբթի օրը: Իսրայելի բանակը նրան անվանել է ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդների «աջ ձեռքը»։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Համդանը «կենտրոնական դեմք» էր Գազայի հատվածում գերիներին պահելու և նրանց Իսրայել վերադարձնելու գործընթացում։

ՀԱՄԱՍ-ը դեռևս չի մեկնաբանել հրամանատարի սպանության մասին լուրը:

  • Կիսվել: