հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արտառոց դեպք Երևանում․ 32-ամյա կինը քթի վիրահատությունից հետո այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Արտառոց դեպք Երևանում․ 32-ամյա կինը քթի վիրահատությունից հետո այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Օգոստոսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթի ծայրի շրջանի  այրվածք հարցականով» 4-րդ աստիճան, 3 շաբաթ ուշացած» «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Ելիզավետա Ա․-ն է, ում հուլիսի 11-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնում  բժիշկ՝ Բագրատ Գևորգյանը վիրահատել է քթի խեցիների և միջնապատի հատվածներում, որից հետո նրա քթի ծայրի և խոռոչների շրջանում առաջացել են այրվածքի նմանվող վերքեր։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

  • Կիսվել: