Արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում
Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։
Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն։
Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։