կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. խմելու ջրի խողովակաշարը վնասվել է, ու ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհը

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. խմելու ջրի խողովակաշարը վնասվել է, ու ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհը

Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղացիները նշել են, որ իրենց ահազանգով ժամանել են «Վեոլիա ջրի» մասնագետները, որոնք սնուցող հատվածը փակել են ու սպասում են, մինչև խողովակաշարերի միջի ջուրը դատարկվի, որ սկսեն վնասված ջրախողովակը վերանորոգեն։

  • Կիսվել: