չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Ամբողջությամբ ապատեղեկատվություն է». մարզպետարանից հերքել են՝ Տիգրանաշենի բնակիչներին չեն պատրաստում գյուղը դատարկելուն

«Ամբողջությամբ ապատեղեկատվություն է». մարզպետարանից հերքել են՝ Տիգրանաշենի բնակիչներին չեն պատրաստում գյուղը դատարկելուն

Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»: Արարատի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հերքելով այդ տեղեկությունը:
 
Մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մասնավորապես, «մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար», որը, սակայն, ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
 
«Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: