ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրամբարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրամբարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:

Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրամբարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:

  • Կիսվել: