ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի հետնամասի ձախակողմյան 2 անվադողերը և բարձված  Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վնասվել են։

 

  • Կիսվել: