շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջների ու պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը սեփական տներ

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջների ու պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը սեփական տներ

Այսօր՝ հունվարի 15-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաթյան փողոցի թիվ 32 տան մոտակայքում կուտակցված փայտեր են այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Աշոտ Վարդանյանը, Հայկ Սիրեկանյանն ու Օնիկ Առաքելյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան կատարել իրենց աշխատանքը, քանի որ հետաքրքրասեր վարորդները փորձում էին ավտոմեքենաները կայանեին, ինչը խոչընդոտ կհանդիսանար հրշեջների, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Մալաթիայի ստորաբաժանման աշխատակիցների համար։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար, տուժածներ չկան։ 

 

  • Կիսվել: