կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ

Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ

Նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը: 

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 15-ից միչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տանիքից գողացել են իր տոնածառը:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և տոնածառը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ այն գողացել էին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի տանիքից: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Ավագ Շին» ՍՊԸ-ում:


  • Կիսվել: