կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա մոտոցիկլավարի  «Hayasa 150» մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է

Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա մոտոցիկլավարի «Hayasa 150» մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Ս․-ի վարած  «Hayasa 150» մոտոցիկլում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Գևորգ Յուչինյանը, ովքեր, մինչ հրշեջների ժամանումը, պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայի միջից օգտագործել են կրակմարիչը և մարել կրակը։

Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար ՀՀ դրամ։

  • Կիսվել: