հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանոււմ. Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել գազախողովակի պայթյուն և գազի արտահոսք

Արտակարգ դեպք Երևանոււմ. Սիլիկյան թաղամասում տեղի է ունեցել գազախողովակի պայթյուն և գազի արտահոսք

Հուլիսի 2-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն՝ առանց հրդեհի նշանների, սակայն  առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄԻ-ի և «Տրասնգազ» ընկերության ներկայացուցիչները: 

Բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղում ասշխատում է  նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Գոհար Արզումանյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
© https://shamshyan.com/hy/article/2023/07/02/1241879

  • Կիսվել: