չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արտակարգ դեպք Աբովյանում. հրդեհ է բռնկվել BMW-ում

Արտակարգ դեպք Աբովյանում. հրդեհ է բռնկվել BMW-ում

Կոտայքի մարզում, օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել BMW մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարաական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն կրակի հետևանքով մասամբ վնասվել են նաև Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասե դետալները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

  • Կիսվել: