ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմավիրի քաղաքապետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ

Արմավիրի քաղաքապետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ

Հունվարի 11-ից Արմավիրի համայնքապետարանի ենթակայության 4 մանկապարտեզներ վերսկսեցին իրենց աշխատանքը։

Հունվարի 19-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այցեր է կատարել թիվ 4 և թիվ 8 մանկապարտեզներ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների և ջեռուցման շրջանում մանկապարտեզի տարածքում ջերմաստիճանի պահպանմանը:

Մանկապարտեզներում խստորեն հետևում են պարետի որոշմամբ սահմանված կանոնների պահպանմանը՝ երեխաների ընդունելությանը, խմբերում երեխաների քանակին, դիմակների առկայությանը, սոցիալական հեռավորությանը, մանկապարտեզների ամբողջ տարածքում օդափոխությանն ու ախտահանմանը։

  • Կիսվել: