ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Արմավիրի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 32 դեպք

Արմավիրի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 32 դեպք

Արմավիրի մարզում գրանցվել է մահվան 32 դեպք։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մասնավորապես, հայտնել է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք  մահվան 32 դեպք:

Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։

 

  • Կիսվել: