երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից դեպի Մասիս  քաղաք տանող ճանապարհի  1-ին կմ հատվածում բախվել են Opel  և Renault մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը,  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանը, ում  կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի,  բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: