Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը Infiniti-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում
Երեկ՝ մարըի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 09։30-ի սահմաններում Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Շ-ն իր վարած Infiniti մակնիշի 36 RC 686 համարանիշի ավտոմեքենայով Զվարթնոց թաղամասից Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերլ ավտոմեքենան և միջից դուրս բերել վարորդին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։