հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը ոսկե մեդալներ է հանձնել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին

Արմավիրի մարզպետը ոսկե մեդալներ է հանձնել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին

Այսօր ընդունել և գերազանցության ոսկել մեդալներ եմ հանձնել Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին: Այս մասն իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

՛՛Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար շնորհավորել եմ մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին:

Հանդիպման ընթացքում մեդալակիրների հետ զրուցել եմ նաև նրանց մասնագիտական ուղղվածության և նախնական հաջողությունների շուրջ` ցանկանալով, որ լուրջ ձեռքբերումներ ունենան իրնեց ընտրած մասնագիտություններում և հետագա հանրօգուտ աշխատանքով արժանին մատուցեն հայրենիքին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: