շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Մարտի 13-ին՝ ժամը 14։40-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 110 թաղամասի սկզբնամասի դաշտամիջյան հատվածում կայանած «UAZ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։

  • Կիսվել: