Արմատական բարեփոխում` հանրային ծառայությունների մատուցման ոլորտում (տեսանյութ)
ց
Երեկվանից՝ մայիսի 16-ից, ուժի մեջ են մտել Արդարադատության նախարարության օրենսդրական բարեփոխումները։
Արդյունքում․
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝
1️⃣Կենսաթոշակառուները,
2️⃣1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
3️⃣Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք,
4️⃣Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։
Այլ բարեփոխումներ՝
Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի։
Մյուս փոփոխություններից ծանոթացեք այստեղ՛՛,-գրել է նա: