Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է
Այսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման աշխատանքները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: