երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության

Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Այս մասին հայտնում է Armat Media-ից: 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար մտածված գործելաոճ էր իշխանությունների կողմից:

  • Կիսվել: