շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Արմաշ գյուղում պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր

Արմաշ գյուղում պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքեենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը հենց վարորդն է:

  • Կիսվել: