ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեղում իրականացվում է հերթապահություն

Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տեղում իրականացվում է հերթապահություն

Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվում է հերթապահություն։

  • Կիսվել: